«Azercosmos»-ի կատարած աշխատանքները՝ Ղարաբաղի հետ կապված
 «Azercosmos»-ի կատարած աշխատանքները՝ Ղարաբաղի հետ կապված
14:42     01 12 2022    
Օկուպացիայից ազատագրված տարածքներում արբանյակային պատկերների միջոցով զգալի աշխատանք է կատարվել ձկնաբուծական տնտեսությունների ստեղծման, ջերմոցային համալիրների տեղադրման, գյուղատնտեսական պարկեր ստեղծելու համար բարենպաստ տարածքների հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի Հանրապետության Տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Սամեդդին Ասադովը։

Նա նշել է, որ Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների հետ կապված Azərsky արբանյակի միջոցով 54 զեկույց է ներկայացվել համակարգող շտաբին ու պետական կառույցներին։

«Խոշոր նախագծեր են իրականացվել հացահատիկի ցանքատարածությունների գնահատման, արբանյակային պատկերների վրա ոռոգման ժամանակակից համակարգերի հայտնաբերման և գրանցման ուղղությամբ»,- ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos   Ղարաբաղ