Ալիև. Իրանում ադրբեջաներեն դպրոցներ չկան
  Ալիև.  Իրանում ադրբեջաներեն դպրոցներ չկան
17:20     25 11 2022    
Իրանում կան հայալեզու դպրոցներ, բայց ադրբեջանական դպրոցներ չկան։

Այդ մասին, ըստ Zinvor.info-յի, նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Ադրբեջանում 340 դպրոց կա, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Հանրապետությունում գործում է նաև վրացերեն 10 դպրոց։ Վրաստանում ադրբեջաներեն 116 դպրոց կա։ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով, բայց չկան ադրբեջաներեն դպրոցներ։ Սա ինչպե՞ս կարող է լինել: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ դա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես մերժում ենք նման պնդումները։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բյուրեղյա հստակ է՝ մենք երբեք չենք միջամտել և չենք խառնվում որևէ պետության ներքին գործերին»,- ասել է պետության ղեկավարը։

«Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներեն ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում», - հավելել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Իրան  


Լրահոս