Ադրբեջանի նախագահ. Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով
  Ադրբեջանի նախագահ.  Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով
15:40     25 11 2022    
Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով:

Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է Zinvor.info-ն:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղ գոյակցության տրամադրություններին, ապա տասնամյակներ շարունակ հայ հասարակությունը թունավորվել է, թունավորվել հայկական սփյուռքի և հայ ազգայնականների կողմից իրականացվող քարոզչությամբ։ Սա է պատճառներից մեկը, թե ինչ արեցին նրանք Ղարաբաղի ադրբեջանական քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև ադրբեջանցիների դեմ։ Հայերն իրենց երեխաներին դաստիարակում են Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ատելության ոգով»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահի խոսքով, Հայաստանում թուրքաֆոբիան և ադրբեջանաֆոբիան դարձել են գաղափարախոսություն. «Նրանք այնքան շատ լեգենդներ են հորինել իրենց պատմության և պատմական դեմքերի մասին, որ իրենք էլ են սկսել հավատալ իրենց հորինածին: Հայաստանի ողջ պատմությունը, Հայաստանի բոլոր հիմնական պատմական ապրանքները կեղծ են»,- հավելել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս