Ալիև. Իրանում ապրող ադրբեջանցիները մեր ազգի մի մասն են
  Ալիև.  Իրանում ապրող ադրբեջանցիները մեր ազգի մի մասն են
14:40     25 11 2022    
«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այդքան երկար տարիների ընթացքում դեռ երբեք այսօրվա նման իրավիճակ չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում անընդմեջ երկու ռազմական գործողություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։

«Մենք միշտ պատասխանել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Դրա համար էլ մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»,- նշլել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Իրան  


Լրահոս