Իլհամ Ալիև. Ադրբեջանը պլանավորում է ավելացնել գազի արդյունահանումը
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը պլանավորում է ավելացնել գազի արդյունահանումը
13:34     25 11 2022    
Ադրբեջանը գազի փոխանակման գործողություններ է սկսել «Թուրքմենգազի» հետ.

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվում է ADA համալսարանում։

«Մենք փոխանակման գործողություններ ենք սկսել «Թուրքմենգասի» հետ։ Սա կարևոր է՝ հաշվի առնելով գազի արդյունաբերության մեջ Ադրբեջանի աճող կարիքները, ինչպես նաև գազի մեծ ծավալների աճող անհրաժեշտությունը։

Մենք շարունակում ենք աշխատել նաև արտասահմանյան նավթային ընկերությունների հետ, նախատեսում ենք ավելացնել գազի արդյունահանումը առկա և նոր հանքավայրերից, որոնք կգործարկվեն հաջորդ տարի, մասնավորապես՝ «Աբշերոն» գազակոնդենսատային հանքավայրից։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս