Ադրբեջանում ցամաքային զորքերի միավորումների հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում - ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանում ցամաքային զորքերի միավորումների հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում -  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:58     24 11 2022    
Ցամաքային զորքերի միավորումների հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, զորավարժություններում ներգրավված միավորումներն ու ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանի, դուրս են բերվել պահեստային տարածքներ և նշանակման վայրեր, ապահովել է տարածքում կառավարման մարմինների տեղակայումը:

Քարտեզի վրա ճշտվում է ստորաբաժանումների առաջադրանքների կատարման վերաբերյալ գործունեությունը, լսվում են հրամանատարների կողմից ընդունված որոշումների մասին հաշվետվություններ:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն է՝ հրամանատարների կողմից ստորաբաժանումները մարտական պատրաստության տարբեր վիճակների բերելիս կառավարչական կարողությունների և ճկուն որոշումներ կայացնելու հմտությունների բարձրացումը, ինչպես նաև շտաբի գործունեության կատարետլագործումը և ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը:

Ուսուցման ընթացքում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվում են զինծառայողների կողմից:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս