Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայությունից, համաժողովն անցկացվել է՝ Պետական անվտանգության ծառայության ակադեմիայի Հ.Ալիևի անվան «Փառքի» թանգարանում։
Միջոցառմանը մասնակցել են՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին, Ադրբեջանի հատուկ կապի պետական ծառայության և տեղեկատվական անվտանգության պետ Իլգար Մուսաևը, ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գերատեսչության ղեկավար Իլգար Աբբասովը, իրավապահ և այլ պետական մարմինների ղեկավար աշխատակիցներ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի և Ազգային անվտանգության խորհսդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ։
Միջոցառմանը իր ելույթում Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին նշել է, որ խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածք զինտեխնիկա է մատակարարվում։