Լատվիայի ՊՆ. Առկա է Ադրբեջանի հետ համագործակցության մեծ ներուժ
  Լատվիայի ՊՆ.  Առկա է Ադրբեջանի հետ համագործակցության մեծ ներուժ
16:15     22 11 2022    
«Լատվիան և Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունեն։ Երկու երկրները համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական քարտուղար Բայբա Բլեդնիեցեն ADA համալսարանում «Կանայք՝ հանուն կայուն վաղվա» տեսահամաժողովում։

«Լատվիան և Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել են ակտիվ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Չնայած այն հանգամանքին, որ մենք աշխարհագրորեն գտնվում ենք տարբեր տարածաշրջաններում, ունենք ընդհանուր շահեր և համագործակցության մեծ ներուժ»,- հավելել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Լատվիա   ՊՆ  


Լրահոս