Դեսպան. Մենք նշում ենք Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը
  Դեսպան.  Մենք նշում ենք Իսրայելում դեսպանատուն բացելու Ադրբեջանի որոշումը
12:15     21 11 2022    
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, որ իրենք ադրբեջանական ավանդական ուտեստով կնշեն՝ Թել Ավիվում դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին դիվանագետը գրել է Twitter-ում։

«Մենք որոշեցինք Իսրայելում դեսպանություն բացելու Ադրբեջանի որոշումը նշել ադրբեջանական ավանդական ճաշատեսակով, բայց չենք կարողանում ընտրել, թե որով»,- ասել է դեսպանը։

Ջ.Դիկը բերել է Ադրբեջանի մի քանի ազգային ուտեստներ և Twitter-ի իր էջի ընթերցողներից խորհուրդ խնդրել, թե որն ընտրել։

«Դուշբարա և տոլմա, շահ-փլավ և լավանգի ձկան հետ, փիթի և խանգյալ, քյաբաբ»,- գրել է իսրայելցի դիվանագետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանը համաձայնություն է տվել՝ Իսրայելում, Ալբանիայում և Քենիայում Ադրբեջանի դեսպանատների բացմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս