Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ Anadolu գործակալությանը հղումով, այս մասին հայտարարել է՝ այցով Թուրքմենստանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը։
Նրա խոսքով, միջազգային համակարգի և կառույցների դերակատարները չեն կարող հարմարվել այսօրվա իրողություններին. «Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում և Ուկրաինայում, դրա օրինակն է։ Այս բոլոր գործընթացները խոսում են նոր միջազգային համակարգի և ՄԱԿ-ում նոր կառույցի անհրաժեշտության մասին»։
Ըստ Շենթոփի՝ այս պայմաններում գնալով կարևորվում է տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային համերաշխությունը։