Ադրբեջանական բանակում անցկացվում են «Լավագույն տանկային վաշտ» կոչման համար մրցումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում անցկացվում են «Լավագույն տանկային վաշտ» կոչման համար մրցումներ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:23     17 11 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի ցամաքային զորքերում մրցումներ են անցկացվում «Լավագույն տանկային վաշտ» կոչման համար:

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Զինծառայողների գիտելիքների և ունակությունների բարձրացման, մարտական հմտությունների կատարելագործման նպատակով անցկացվող մրցումներում ստուգվում է տանկային ստորաբաժանումների մարտունակությունը։

Թիմերը հանձնում են մեքենա վարելու, ցերեկային և գիշերային կրակ վարելու, ֆիզիկական պատրաստվածության և այլ ստուգարքներ:

Մրցումների արդյունքներով, որը կտևի մինչև նոյեմբերի 24-ը, կորոշվի «Լավագույն տանկային վաշտ» կոչմանն արժանացած անձնակազմը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս