Ադրբեջանական բանակում ցուցադրական գումարտակային մարտավարական վարժանքներ են անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական բանակում ցուցադրական գումարտակային մարտավարական վարժանքներ են անցկացվել.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
13:47     16 11 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել են ցուցադրական գումարտակային մարտավարական վարժանքներ։

Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների պլանի համաձայն՝ ձեռք բերված հետախուզական տվյալների հիման վրա որոշվել է պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից հավանական սադրանքի տարածքը։

Լքելով մշտական տեղակայման կետը՝ հնարավոր սադրանքը կանխելու համար, գումարտակը շարժվել է դեպի կենտրոնացման տարածք և հաջողությամբ կատարել առաջին խնդիրը՝ չեզոքացնելով պայմանական հակառակորդին:

Հաջորդ փուլում ստեղծվել են դիտակետեր, ստորաբաժանումները որոնողական աշխատանքներ են իրականացրել բնակավայրերում։

Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել շտաբի և ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը գումարտակը մարտական պատրաստության վիճակի բերելու ժամանակ:

Բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված գործողությունների արդյունքում զորավարժությունները հասել են իրենց նպատակին:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս