Իլհամ Ալիև. Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարթակ ունի
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարթակ ունի
18:20     15 11 2022    
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության հարթակ ունի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք երկար տարիներ ակտիվորեն մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին։ Կարելի է ասել, որ մենք ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների շարքում առաջինների ենք, որոնք միացել են խաղաղապահ առաքելությանը և եղել ենք երկու երկրներից մեկը, որոնք վերջինն են լքել Աֆղանստանը: Սա մեր պատասխանատվության ցուցանիշն է։ Ալբանիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի կապերին»,- ընդգծել է նախագահը։

Ադրբեջանի նախագահը նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս