Ալբանիայի նախագահ. Մենք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության Ադրբեջանի հետ
  Ալբանիայի նախագահ.  Մենք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության Ադրբեջանի հետ
17:29     15 11 2022    
Ալբանիան ձգտում է ավելի սերտ համագործակցության Ադրբեջանի հետ:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Տիրանայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայը։

Նրա խոսքով, Ալբանիան շահագրգռված է՝ Ադրբեջանի հետ համագործակցության խորացմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և այլն։

Բայրամ Բեգայը նախագահ Իլհամ Ալիևի այցը Տիրանա՝ պատմական է անվանել երկու երկրների հարաբերությունների տեսանկյունից։

«Ես լավագույն գնահատականներ տվեցի մեր քաղաքական երկխոսությանը և համագործակցությանը։ Եվ ես համոզված եմ, որ այս այցը մեծ խթան կհաղորդի ապագայում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը»,- ասել է Ալբանիայի նախագահը։

«Մեր այսօրվա քննարկումները կենտրոնացած էին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և համագործակցության խորացման կոնկրետ ուղիների բացահայտման անհրաժեշտության վրա։ Մենք խոսեցինք 2023 թվականին համատեղ տնտեսական հանձնաժողովի անցկացման անհրաժեշտության մասին՝ որպես լավագույն քաղաքական և տեխնիկական գործիք՝ առաջիկա տարիների համար համագործակցության կոնկրետ հանգրվանները և ծրագրերի շարունակականությունը որոշելու համար»,- հավելել է Բեգայը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալբանիա   Ադրբեջան  


Լրահոս