Իլհամ Ալիև. Ադրբեջանական գազը իր ավանդն է ներդնում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանական գազը իր ավանդն է ներդնում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում
17:10     15 11 2022    
«Այսօր ադրբեջանական գազը իր ավանդն է ներդնում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանն ու Ալբանիան TAP նախագծի անդամ են, և մեր երկրները շատ կարևոր դեր են խաղում Հարավային գազային միջանցքի իրականացման գործում։ Ալբանիայի ներկայացուցիչները միշտ շատ ակտիվ մասնակցել են Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստերին, որոնք կազմակերպվել են Ադրբեջանի և Եվրամիության նախագահությամբ։ Այսօր ադրբեջանական գազը նույնպես իր ավանդն է ներդնում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևը ասել է նաև, որ Ադրբեջանն արդեն ճանաչվել և գնահատվել է Եվրամիության պաշտոնյանատար անձանց կողմից որպես վստահելի գործընկեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս