Թաթարստանի նախագահը կայցելի Ադրբեջան
 Թաթարստանի նախագահը կայցելի Ադրբեջան
14:48     15 11 2022    
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը ծրագրում է նոյեմբերի վերջին այցելել Ադրբեջան։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում Թաթարստանի մշտական ներկայացուցչությունում, նոյեմբերի 26-ից 30-ը Բաքու կժամանի Թաթարստանի գործարար պատվիրակությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ։

Այցի ընթացքում կքննարկվեն տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախատեսվում է նաև համատեղ բիզնես ֆորումի անցկացում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թաթարստան   Ադրբեջան  


Լրահոս