ԵՄ առաքելությունը Հայաստանում՝ որպես զինված սադրանքների համար քող
 ԵՄ առաքելությունը Հայաստանում՝ որպես զինված սադրանքների համար քող
13:01     15 11 2022    
Հայկական կողմը էժանագին սադրանքների է դիմում Ադրբեջանի հետ պայմանական սահմանին: Տեղյակ լինելով հրավիրված եվրոպացի դիտորդների տեղաշարժի երթուղին՝ Հայաստանի ԶՈԷ ղեկավարությունը կրկնում է այն հնարքները, որոնք նրանք կիրառել են Ղարաբաղի օկուպացիայի տարիներին. դիտորդների վայր ժամանելուց քիչ առաջ, սադրելու նպատակով կրակ են բացում Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։

Մինչ առաքելության ներկայացուցիչների ժամանումը, ադրբեջանական կողմը, բնականաբար, պատասխան կրակ է բացում։ Դիտորդներին հաջողվում է ֆիքսել միայն ադրբեջանցի զինվորականների կրակը։ Իհարկե, հայ սադրիչները նրանց չեն ասի, որ սա պատասխան կրակ է։

Հիշեցնենք, որ հայոց անփառունակ բանակը օկուպացիայի տարիներին էլ էր դիմում այս էժանագին մարտավարությանը՝ այն ժամանակ փորձելով մոլորեցնել ԵԱՀԿ դիտորդներին։ Թե որքան օգնեցին նրանց այս հնարքները 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, մենք բոլորս լավ ենք հիշում։ Այս անգամ էլ չեն օգնի։ Մնում է հայկական կողմին ևս մեկ անգամ նախազգուշացնել. արդեն գիտեք, թե ինչով է ավարտվում կրակի հետ խաղը՝ դուք արդեն լավ գիտեք։ Խորհուրդ չենք տալիս քայլել դանակի եզրով։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Հայաստան  


Լրահոս