ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական ընկերության նկատմամբ
 ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայկական ընկերության նկատմամբ
10:59     15 11 2022    
Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղը` Milur Electronics ԲԲԸ-ն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ձեռնարկության հետ կապերի համար:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, տեղեկությունը նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական Milandr միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ: Նա հայտնում է, որ դա արվել է, քանի որ ընկերությունն աշխատում է կամ աշխատում էր էլեկտրոնիկայի արտադրության ռուսական տիրույթում։

«Milandr-ը Մոսկվայի գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է»,- ասել է Բլինքենը։

Նա հավելել է, որ նշված ընկերության հետ կապի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն ու թայվանական Sharp Edge Engineering Inc-ը:

Ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 28 իրավաբանական և 14 ֆիզիկական անձանց: Նշվում է նաև, որ Հայաստանում գործող Milur Electronics-ը շվեյցարական MILUR SA ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն ստեղծվել է արտասահմանյան գործարաններում պատվերներ իրականացնելու, ինտեգրալային չիպեր արտադրելու և արտերկրում վաճառք իրականացնելու նպատակով:
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան  


Լրահոս