Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
 Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
09:46     15 11 2022    
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող վերջին զարգացումները:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը:

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Հայաստան  


Լրահոս