Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը:
Այս մասին տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին:
«Հայաստանը պաշտպանում է ռուսական կողմից դեռևս ընթացիկ տարվա օգոստոսին ներկայացված առաջարկները, որոնք կարող են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների հիմք հանդիսանալ», - ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր: