Բաքուն և Թբիլիսին ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր
 Բաքուն և Թբիլիսին ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր
15:22     14 11 2022    
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 14-ին հանդիպել է՝ այս երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև՝ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է՝ 2023 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Թբիլիսի  


Լրահոս