Հայաստանի վարչապետ. Երևանի համար ընդունելի են խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկները
  Հայաստանի վարչապետ.  Երևանի համար ընդունելի են խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկները
11:14     12 11 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմի համար ընդունելի են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ռուսական առաջարկները, բայց արդյոք այն մնում է որպես աշխատանքային փաստաթուղթ, պետք է հարցնել ռուսական կողմին։

Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի համար ընդունելի է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ռուսական տարբերակը։ Հարցին, թե արդյոք ռուսական տարբերակը դեռ շրջանառության մեջ է, պետք է պատասխանեն ռուս գործընկերները։ Քանի որ թեման հրապարակային դարձավ Վալդայում Ռուսաստանի նախագահի [Վլադիմիր Պուտինի] հայտարարությունից հետո, ձեր հարցն ուղղում եմ ռուսական կողմին»,- ասել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Փաշինյան  


Լրահոս