Փաշինյան. Հայաստանը նոր առաջարկ կներկայացնի Ադրբեջանին՝ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ
  Փաշինյան.  Հայաստանը նոր առաջարկ կներկայացնի Ադրբեջանին՝ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ
09:09     12 11 2022    
Հայաստանը տարածաշրջանում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով նոր առաջարկ կներկայացնի Ադրբեջանին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ կոմունիկացիաների բացման քննարկումների շրջանակում Ադրբեջանը հարց է բարձրացրել Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստանի ճանապարհներով անցնելիս ՀՀ սահմանային և մաքսային ծառայողների հետ շփումների վերաբերյալ։

Հայաստանն առաջարկել էր այս ծառայությունները պատվիրակել որևէ այլ երկրի կամ կազմակերպության:

«Մենք լուծման այդ տարբերակը 2021-ի դեկտեմբերին փոխանցել էինք Ադրբեջանին ու հիմա այդ տարբերակի պարզեցված մոդելն ենք ներկայացնելու որպես առաջարկ։ Եթե մենք գնում ենք խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, ասել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն, հայաստանցիներն էլ ադրբեջանցիների, դա այդքան էլ ճիշտ չէ»,-ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ եթե Ադրբեջանի համար դա իսկապես հաղորդակցության հարց է ոչ թե էսկալացիայի առիթ ստեղծելու, պետք է պայմանավորվածությունը ֆիքսել ու գնալ առաջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս