Ֆուաթ Օքթայը կոչ է արել Հայաստանին պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին
 Ֆուաթ Օքթայը կոչ է արել Հայաստանին պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին
10:20     05 11 2022    
Հայաստանը պետք է համարժեք պատասխանի խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկներին:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Նրա խոսքով, ադրբեջանական հողերի ազատագրումից հետո Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու հնարավորություն է ստեղծվել. «Այն ուժերը, որոնք ցանկանում են կանխել դա, համարժեք պատասխան կստանան»։

Ֆ.Օքթայը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆուաթ-Օքթայ   Հայաստան  


Լրահոս