Զաքիր Հասանովը ստուգումներ է անցկացրել Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերում - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զաքիր Հասանովը ստուգումներ է անցկացրել Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասերում -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
09:30     05 11 2022    
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ նոյեմբերի 4-ին՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Հայաստանին սահմանակից շրջաններում տեղակայված զորամասեր։

ՊՆ մամուլի ծառայությունից Zinvor.info-յին հայտնել են, որ նախարարը ծանոթացել է վերջերս օգտագործման հանձնված տեղակայմման կետում ստեղծված պայմաններին, նրան զեկուցվել է, որ տեղակայման կետում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները բարձր մակարդակով զինվորական ծառայության համար։

Ծանոթանալով անձնակազմի կենցաղային պայմաններին, Զ.Հասանովը ծանոթացել է մարտական դիրքերում ծառայություն անցնող զինծառայողների ծառայողական մարտական գործունեությանը։

Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ զորքերի մարտական հերթապահության և ծառայության կազմակերպման, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների հետագա բարելավման հետ կապված։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս