Զաքիր Հասանովը հետևել է «Տանկային որս» և կոմանդոսի զորավարժություններին- ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Զաքիր Հասանովը հետևել է «Տանկային որս» և կոմանդոսի զորավարժություններին-  ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:11     04 11 2022    
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը հետևել են՝ տանկային զորամասերում և կոմանդոսի ստորաբաժանումներում անցկացվող զորավարժություններին։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Կառավարման հրամանատարական կետեր այցելած պաշտպանության նախարարը՝ «Տանկային որս» զորավարժություններին և կոմանդոսի նախապատրաստական զորավարժություններին հետևելուց հետո լսել է հրամանատարական կազմի զեկույցները։

Զեկուցվել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում է պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացումը մոտ տարածությունից՝ դարանակալներով և խրամատներով, ինչպես նաև մարտական առաջադրանքների կատարումը բնակավայրերում։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս