Ադրբեջանական հատուկ ջոկատայինները՝ գիշերային զորավարժություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ադրբեջանական հատուկ ջոկատայինները՝ գիշերային զորավարժություններում.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:30     04 11 2022    
Հարավային շրջանում հատուկ նշանակության ստորաբաժանումների զորամասերի վարժանքների ժամանակ հատուկ առաջադրանքներ են կատարվել սահմանափակ տեսանելիության և մթության պայմաններում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, զորավարժությունների սցենարի համաձայն, հատուկ ջոկատայինները հետախուզության հիման վրա իրականացվել են դարանակալման, հարձակման, դիվերսիայի, պայմանական հակառակորդի խոր թիկունք ներթափանցելու և այլ գործողություններ։

Կատարվել են պայմանական հակառակորդի տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման առաջադրանքներ:

Նշենք, որ ցերեկային և գիշերային զորավարժությունների հիմնական նպատակը, հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը՝ պրոֆեսիոնալիզմի մակարդակի էլ ավելի բարձրացումն է և հատուկ նշանակության ջոկատների գործնական հմտությունների կատարելագործումը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս