Զաքիր Հասանովը ստուգել է հանրապետության հարավում տեղակայված ստորաբաժանումներն ու միավորումները - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Զաքիր Հասանովը ստուգել է հանրապետության հարավում տեղակայված ստորաբաժանումներն ու միավորումները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17:22     03 11 2022    
Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը ստուգել են՝ հանրապետության հարավային շրջաններում տեղակայված զորամասերի և միավորումների մարտական պատրաստվածությունը։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 3-ին պաշտպանության նախարարը հետևել է՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների նշված տարածքներում անցկացվող զորավարժություններին։

Զեկուցվել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգման և հետագա բարձրացման նպատակով անցկացվող զորավարժություններում զինծառայողները պրոֆեսիոնալ կերպով կատարում են առաջադրված բոլոր խնդիրները։ Ռազմաօդային ուժերի և հրթիռահրետանային ստորաբաժանումների աջակցությամբ իրականացվող հատուկ գործողություններում զորատեսակների միջև փոխգործակցությունը կազմակերպված է բարձր մակարդակով։

Այնուհետև ցուցադրվել է զորավարժությունների հաջորդ փուլին համապատասխան առաջադրանքների կատարումը։

Զորավարժությունների պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները, իրական մարտական պայմաններում իրական զինամթերքի կիրառմամբ բացվող կրակի տակ առաջ շարժվելով, մոտեցել են պաշտպանվող պայմանական հակառակորդին, վնասազերծել նրա կենդանի ուժն ու կրակային միջոցները և շարժվել դեպի խորքը։

Զորավարժությունների ընթացքում գործողություններ են իրականացվել նաև բնակավայրում մարտ վարելու, պայմանական հակառակորդի թիկունքում դեսանտ իջեցնելու, դարանակալման և խմբերին օդային մատակարարումներ հասցնելու ուղղությամբ։

Դրական գնահատելով զորավարժությունների ընթացքը՝ Զ.Հասանովը հանդիպել է հատուկ ջոկատայինների հետ, հետաքրքրվել նրանց կարիքներով և ելույթ ունեցել անձնակազմի առջև։

Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս