Ադրբեջանական հատուկ ջոկատայինները վարժվում են առաջադրանքներ կատարել հակառակորդի խոր թիկունքում
 Ադրբեջանական հատուկ ջոկատայինները վարժվում են առաջադրանքներ կատարել հակառակորդի խոր թիկունքում
11:45     03 11 2022    
Հատուկ նշանակության Ուժերի զորամասերում կատարվել են զորավարժությունների հերթական փուլի առաջադրանքները:

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, հատուկ ջոկատայինները տարբեր հետախուզական և հատուկ գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի խոր թիկունքում։

Ավիացիայի, հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ կատարվել են սահմանված բնագծերի ու կետերի վերահսկողության տակ առնելու գործողություններ:

Պլանավորված կարգով՝ զուգահեռաբար ստուգվում է հատուկ պատրաստությունը, այդ թվում՝ զինվորականների պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձր լեռնային, անտառապատ տեղանքում մարտական առաջադրանքներ կատարելու և խոչընդոտների բարդ համակարգի հաղթահարման գործում։

Հատուկ նշանակության ուժերի զորավարժությունները շարունակվում են:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս