Փաշինյան. Մենք մտադիր ենք ստեղծել բարձր չափանիշներին համապատասխանող բանակ
  Փաշինյան.  Մենք մտադիր ենք ստեղծել բարձր չափանիշներին համապատասխանող բանակ
14:12     02 11 2022    
Հայաստանը բանակում սկսել է լայնածավալ բարեփոխումների գործընթաց, ինչի մասին, ի թիվս այլ բաների, վկայում է ռազմական բյուջեի կտրուկ աճը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2023 թվականին 2018 թվականի համեմատ (երբ Փաշինյանը եկել է իշխանության-Խմբ.) աճելու 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով։

«2023 թվականի պաշտպանական ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ կամ 1․2 մլրդ դոլար։

«Մենք բանակի բարեփոխումների գործընթաց ենք ձեռնարկել, արդեն իսկ օրենսդրական մի շարք փոփոխություններ ուղարկվել են Ազգային ժողով, և հույս ունեմ՝ առաջիկայում կընդունվեն։ Դրանց նպատակն էլի նույնն է՝ առաջինը, սահմանել ստանդարտ, երկրորդ, սահմանել ստանդարտին համապատասխան աշխատավարձ։ Այս ամբողջ գործընթացի նպատակը և իմաստը անցումն է պրոֆեսիոնալ բանակին», - ասել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս