Կոմանդոսի զորամասում հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացվել - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Կոմանդոսի զորամասում հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացվել -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:41     01 11 2022    
Ցամաքային զորքերի մարտական պատրաստության պլանին համապատասխան՝ զորամասի անձնակազմի հետ անցկացվել են հատուկ տակտիկական վարժանքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Վարժանքների սցենարին համապատասխան ստացված հետախուզական տվյալների հիման վրա որոշվել է՝ հակառակորդի պայմանական դիվերսիոն խմբի կողմից սադրանքի հավանական իրագործման տարածքը։ Հավանական սադրանքը կանխելու նպատակով կոմանդոսները լքել են մշտական տեղակայման կետը և շարժվել դեպի գործողության անցկացման տարածք։

Խորը ներթափանցելով գործողության անցկացման տարածք, կոմանդոսները հաջողությամբ կատարել են՝ պայմանական հակառակորդի ժամանակավոր ապաստարանների հայտնաբերման, շրջափակման և վնասազերծման խնդիրները։

Վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է՝ լեռնային տեղանքում անձնակազմի մարտավարական կարողությունների կատարելագործմանը, հրաձգային զենքի կիրառման հմտությունների կատարելագործմանը և կոմանդոսի ստորաբաժանումների մարտունակության հետագա ամրապնդմանը։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս