Փաշինյան. Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային ենթակառուցվածքները
  Փաշինյան.  Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային ենթակառուցվածքները
18:12     31 10 2022    
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Զրույցի ընթացքում Պուտինը հույս է հայտնել, որ լուծումներ կմշակվեն, որոնք հնարավորություն կտան ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտնում է «Կոմերսանտը»։

Իր հերթին Փաշինյանն հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Երևանի համար ընդունելի են Ռուսաստանի մոտեցումները Ղարաբաղի հարցում։ Վարչապետը նաև ասել է, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանից հստակ դիրքորոշում ստանալ երկրի ինքնիշխան տարածքից ադրբեջանցի զինվորականների դուրսբերման հարցում։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Ռուսաստանի նախագծով՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ դուք կաջակցեք մեր եռակողմ հանդիպմանը վերաբերյալ՝ այսօրվա հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում այս փաստաթղթին վկայակոչելու առաջարկին»,- ասել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս