Պուտինը՝ Փաշինյանին. Հուսով եմ, որ եռակողմ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել
|
|
Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
|
Հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Հայաստանի վարչապետին ասել է. «Պետք է ինչ որ մի ժամանակ ավարտել: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Եվ դրա առանցքային կետերը պետք է գտնել եռակողմ հանդիպմանը։ Գլխավորը խաղաղություն ու զարգացում ապահովելն է։ Այդ թվում՝ Հայաստանի տնտեսությունը, քանի որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը ձեռնտու է նաև Հայաստանին։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ես մեծ հույս ունեմ, որ եռակողմ հանդիպման ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»։
Իր հերթին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։ Նա հաստատել է, որ Երևանի համար ընդունելի են Ռուսաստանի մոտեցումները Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Փաշինյանի կարծիքով՝ սահմանազատման աշխատանքների մեկնարկին պետք է նախորդի Ադրբեջանի և Հայաստանի սահմանին անվտանգության բարձրացումը։
Հեշթեգներ.
Պուտին
Փաշինյան