Ցամաքային զորքերում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ցամաքային զորքերում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
16:34     31 10 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ցամաքային զորքերի միավորումների հետ անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, պլանի համաձայն՝ նախատեսվում է կռավարման մարմինների տարածքում տագնապով բարձրացված զորամասեր բացել, իսկ ստորաբաժանումների գործունեությունը հստակեցված է քարտեզի վրա։ Առաջադրանքների կատարման հետ կապված լսվել են հրամանատարների հաշվետվությունները։

Դասընթացի հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների կառավարման կարողությունները և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունները՝ ստորաբաժանումները մարտական պատրաստության տարբեր վիճակներ բերելիս, ինչպես նաև շտաբների գործունեության հետագա կատարելագործումը:

Զինծառայողները հաջողությամբ կատարել են հրամանատարաշտաբային վարժանքներում առաջադրված խնդիրները:


Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս