Սոչիում բանակացություններ են անցկացվել Պուտին և Փաշինյանի միջև
 Սոչիում բանակացություններ են անցկացվել Պուտին և Փաշինյանի միջև
16:29     31 10 2022    
Սոչիում անցկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սոչիում կկայանա նաև՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10), 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի կատարումը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Սոչի   Պուտին   Փաշինյան  


Լրահոս