Փաշինյանի հետ Սոչի են մեկնում փոխվարչապետը, ԱԽ քարտուղարը և ԱԳՆ ղեկավարը
 Փաշինյանի հետ Սոչի են մեկնում փոխվարչապետը, ԱԽ քարտուղարը և ԱԳՆ ղեկավարը
13:18     31 10 2022    
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք կմեկնեն Սոչի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Ադրբեջանի Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Սոչի  


Լրահոս