Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
 Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Սոչի
12:31     31 10 2022    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Սոչի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կկայանան Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ բանակցություններ։ Նախատեսվում է նաև երկկողմ հանդիպում Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Սոչի  


Լրահոս