Լուկաշենկոն՝ Փաշինյանին. Բայց դուք խաղաղություն չեք ուզում Ադրբեջանի հետ
  Լուկաշենկոն՝ Փաշինյանին.  Բայց դուք խաղաղություն չեք ուզում Ադրբեջանի հետ
10:00     29 10 2022    
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կռվել չսահմանազատված գոտու տարածքների համար, հայտնում է «Пул Первого» թելեգրամյան ալիքը:

«Տղերք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ սարերում։ Երեք հարյուր մարդու եք զոհ տվել։ Երեք հարյուր մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում։ Ուր նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ] նստեք երկուսով և պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը: Բայց չէ որ դուք չեք ուզում», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Դուք մեր առաջ երկու հարց եք դնում. նախ կարդացի «Իրադարձությունների գնահատականը և ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»: Դուք պահանջեցիք, որ մենք հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Չգիտե՞ք մեր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով», - ասել է Բելառուսի առաջնորդը:

«Երկրորդ հարցը. «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ»: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին և որոշում կայացրեք։ Եթե այսօր չանեք դա, ապա ավելի վատ կլինի, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ այս հակամարտությունը պետք չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Դուք երկու հարց ունեք. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովաևիչ»,-հավելել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն եղել են նույն պետության մասը, այլև բարեկամական երկիր են հանդիսանում ԱՊՀ անդամ այլ երկրների համար:

«Հարցը շատ զգայուն և բծախնդիր է։ Սա այնպիսի իրավիճակ չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Սրանք մեր բարեկամ երկու երկրներն են։ Այո, իսկապես, նրանք նույն պետության կազմում էին։ Բայց ավելին, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին։ Մենք շատ սերտ կապեր ունենք մեզ հարազատ ուղղափառ Հայաստանի հետ։ Եվ մեզ շատ մոտ գտնվող մուսուլմանական Ադրբեջան պետության հետ։ Սա հատկապես զգայուն հարց է ՀԱՊԿ-ի մյուս անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար, որտեղ 30 միլիոն մուսուլման կա։ Այսինքն՝ պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները, բոլոր գործոնները»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լուկաշենկո   Փաշինյան  


Լրահոս