Այս մասին, ըստ
Zinvor.info-յի, Twitter-ում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել՝ աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կհանդիպի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։