Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերը գրավել են կրակային դիրքեր- ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերը գրավել են կրակային դիրքեր-  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
12:56     28 10 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի N- զորամասում անցկացվել են հրամանատարաշտաբային վարժանքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունում, ստորաբաժանումները մշտական տեղակայման կետերից դուրս են բերվել տեղաբաշխման վայրեր՝ գրավելով կրակային դիրքեր։

Զորավարժությունների ընթացքում կատարվել են՝ ստորաբաժանումների պատասխանատվության գոտի ներթափանցած պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի սադրանքները ճնշելու, դրանք վնասազերծելու գործողությունների պլանավորման և ղեկավարման խնդիրները։

Բացի այդ, ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի գրավման ժամանակ համազորային ստորաբաժանումներին տրամադրվել է կրակային աջակցություն, կատարվել են ուսումնամարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։

Զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել շտաբի գործունեությունը և ստորաբաժանումների փոխգործակցությունը՝ զորամասը մարտական պատրաստության վիճակի բերելու ժամանակ, հրամանատարների՝ մարտում ստորաբաժանումները ղեկավարելու և օպերատիվ որոշումներ կայացնելու հմտությունների կատարելագործումը։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս