Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է, որ Բարդայի շրջանի հրթիռահրետանային գնդակոծության արդյունքում դիտավորյալ սպանվել է յոթ մարդ, այդ թվում՝ չորս կին, երկու տղամարդ և մեկ երեխա։
Վիրավորվել է 29 մարդ, այդ թվում՝ 9 կին, 7 երեխա և 13 տղամարդ։ Բացի այդ, լուրջ վնասներ են հասցվել Բարդա քաղաքում տեղակայված քաղաքացիական ենթակառուցվածքներին, տրանսպորտային միջոցներին, բնակելի շենքերին և այլ շինություններին։
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը կոչ է արել՝ ապահովել միջազգային իրավունքի գերակայությունը՝ միջոցներ ձեռնարկելով Հայաստանին և նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը իրավական պատասխանատվության ենթարկելու՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև դրանց հետևանքով կատարված պատերազմական հանցագործությունների համար, որի արդյունքում սպանվել է Ադրբեջանի խաղաղ բնակչությունը։