ԵՄ դիտորդները մեկնել են առաջին պարեկության վայր՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
 ԵՄ դիտորդները մեկնել են առաջին պարեկության վայր՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
14:00     27 10 2022    
ԵՄ դիտորդները Հայաստան ժամանելուց հետո մեկնել են իրենց առաջին պարեկության վայր՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է EU Security Defence-ն՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։

«Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը հայկական կողմից կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ վստահության մեխանիզմներն ամրապնդելու և սահմանային հանձնաժողովների աշխատանքին նպաստելու նպատակով», - նշել են գերատեսչությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ-ադրբեջանական սահման ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարը ներկայացրել են Ավստրիան, Լիտվան և Ռումինիան։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նմիստում՝ ԵՄ ԱԳ նախարարները պաշտոնապես հաստատել են Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան 40 դիտորդներ ուղարկելու հարցը։ Դիտորդները ժամանել են տարածաշրջան և իրենց աշխատանքը սկսել հոկտեմբերի 20-ին։ Առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։
Zinvor.info

Հեշթեգներ. ԵՄ   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս