«Հրապարակ». Փաշինյանն հայտարարել է, որ չի վախենում Ռուսաատանի սպառնալիքներից
  «Հրապարակ».  Փաշինյանն հայտարարել է, որ չի վախենում Ռուսաատանի սպառնալիքներից
13:10     27 10 2022    
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթական հանդիպում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է երևանյան «Հրապարակ» թերթը։

«Փաշինյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրի «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, նույնիսկ եթե նրան սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդը աջակցում է իշխանություններին, իսկ ինքը չի վախենում Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներից»,–գրում է թերթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս