Այս մասին հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին:
«Որևիցե փաստաթուղթ, որը դրված է սեղանին՝ չկա։ Կան տարբեր պատկերացումներ, առաջարկներ», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով, ՀԱՊԿ և այլ շրջանակներում տարբեր պատկերացումներ կան, բայց կա նաև ՀՀ պատկերացումը, որի մասին խոսվել է։
Հարցին, թե մինչև տարեվերջ իրատեսակա՞ն է համարում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Մինչև տարվա վերջ արտահայտությունը համաձայնության հետևանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որի հետ կապված երկու կողմն էլ ցանկություն ունեն։ Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ։