«Հրապարակ». Ռուսաստանցի հայերը Ուկրաինայում պատերազմից փախչում են Երևան
  «Հրապարակ».  Ռուսաստանցի հայերը Ուկրաինայում պատերազմից փախչում են Երևան
14:01     26 10 2022    
Վերջին ինն ամիսների ընթացքում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 18 հազար մարդ։

Երևանի «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը։

Արա Մկրտչյանի խոսքով, Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողների մեծ մասը ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Հրատարակության լրագրողներն այս փաստը կապել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

Արա Մկրտչյանը հայտարարել է նաև, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2794, իսկ անցած տարի՝ 2515 մարդ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Հայաստան  


Լրահոս