Փաշինյանը մեկնելու է Ալիևի և Պուտինի հետ հանդիպման
 Փաշինյանը մեկնելու է Ալիևի և Պուտինի հետ հանդիպման
13:30     26 10 2022    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական լրատվամիջոցներին հղումով, այս մասին լրագրողներին ասել է՝ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո, իմ տեղեկություններով՝ մեկնելու է։ Ես համարում եմ, որ (հանդիպումը) կկայանա»,- ասել է Սիմոնյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստանում կայանալիք եռակողմ հանդիպման։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս