Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, հսկայական ներդրումներ են կատարվել՝ Կասպից ծովի տարածաշրջանով անցնող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։
«Նախագծին մասնակցում են Կենտրոնական Ասիայի երկրները, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը։ Եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերը, կարող է մասնակցել այս նախագծին»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա հավելել է, որ տարիների ընթացքում Հայաստանը մեկուսացել է իրեն՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքները։
«Ղարաբաղը օկուպացիայից ազատագրելուց հետո խաղաղության համար հնարավորություն հայտնվեց։ Հայաստանը պետք է գնահատի դա»,- ասել է Չավուշօղլուն։