Էրդողան. Մենք հույս ունենք, որ Հայաստանը կօգտվի այս պատմական հնարավորությունից
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտվի այս պատմական հնարավորությունից։
|
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարը՝ Ադրբեջան կատարած այցից վերադառնալուց հետո։
«Անկասկած, ադրբեջանա-հայկական բանակցություններում առաջընթացը դրական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք վճռական ենք ամրապնդելու եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Ցանկանում եմ, որ իմ այցը ծառայի ողջ տարածաշրջանի օգտին, ոչ միայն երկկողմ հարաբերությունների առումով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հեշթեգներ.
Էրդողան
Թուրքիա