Նախչըվանում աշխատանքներ են տարվել պաշտպանական դիրքերի ամրապնդման ուղղությամբ
 Նախչըվանում աշխատանքներ են տարվել պաշտպանական դիրքերի ամրապնդման ուղղությամբ
14:25     21 10 2022    
Նախչըվանի Ինքնավար Հանրապետության լեռներում և գերիշխող բարձունքներում տեղակայված Առանձին համազորային բանակի զորամասերում և ստորաբաժանումներում ստեղծվել են օրինակելի պայմաններ՝ պաշտպանական դիրքերում ծառայելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 20-ին Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովն այցելել է Խավուշի և Բուզգովի շրջաններում տեղակայված ստորաբաժանումներ, հետաքրքրվել իրականացվող ինժեներական աշխատանքներով։

Այս ուղղությամբ անձնակազմի կենցաղային պայմանները բարելավելու նպատակով վերակառուցվել է հինգ կետ, որոնք ապահովվել են էլեկտրականությամբ, բնական գազով և կենցաղային իրերով, իսկ 4 կետերում կատարվել են հիմնանորոգման և վերականգնման աշխատանքներ։ Դիրքերն ապահովվել են բետոնե կացարաններով, ինչը բարձրացրել է պաշտպանության կայունությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս