Նախագահ. Մենք անում ենք հնարավոր ամեն բան նախկին տեղահանվածներին վերադարձնելու համար, աշխատում ենք օր ու գիշեր
  Նախագահ.  Մենք անում ենք հնարավոր ամեն բան նախկին տեղահանվածներին վերադարձնելու համար, աշխատում ենք օր ու գիշեր
09:00     21 10 2022    
«Մենք անում ենք հնարավոր ամեն բան բոլոր նախկին հարկադիր տեղահանվածներին իրենց հողեր վերադարձնելու համար, աշխատում ենք օր ու գիշեր»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ դեմառդեմ հանդիպումից հետո Ջաբրայիլում հրավիրված մամուլի ասուլիսում։

Պետության ղեկավարն ասել է, որ այս երեխաներից ոչ մեկը չի տեսել այս վայրերը.

«Նույնիսկ նրանց ծնողները, որոնցից շատերը ծնվել են օկուպացիայի ժամանակ, կամ էլ այդ ժամանակ դեռ փոքր են եղել: Բայց նրանք վերադարձան։ Որովհետև հողը ձգում է, հայրենիքը ձգում է։ Մենք բոլորս կվերադառնանք: Բոլոր նախկին ներքին տեղահանվածները կվերադառնան: Եվ մենք ամեն ինչ անում ենք նրանց վերադարձի համար՝ օր ու գիշեր աշխատելով։ Իսկ վերականգնման աշխատանքներում մեր թուրք եղբայրները մեզ հետ են»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան  


Լրահոս